Զանգվածային անկարգությունների նախապատրաստության գործով ձերբակալվել է Արամ Հակոբյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում այսօր ձերբակալվել է Գյումրիի բնակիչ Արամ Հակոբյանը։

Ինչպես հայտնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը, նա կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք, այն է՝ ապօրինի ռազմամթերք ձեռք բերելու և պահելու մեջ։

Օրենքով սահմանված կարգով վերջինիս պարզաբանվել են իր իրավունքները, և նա ցանկություն է հայտնել ունենալ պաշտպան։ Ա.Հակոբյանի պաշտպանությունն ստանձնել է փաստաբան Տիգրան Եգորյանը։
Նախաքննությունը շարունակվում է։




Լրահոս