ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԿՏԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ ԱԺ աշխատակազմի ղեկավար Վրեժ Գասպարյանն ազատվեց աշխատանքից եւ նշանակվեց Հովիկ Աբրահամյանի խորհրդական: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Գասպարյանի ազատման պատճառը եղել է այն, որ ԱԺ տարբեր վարչությունների պետեր պարբերաբար դժգոհել են նրանից Հովիկ Արգամիչի մոտ: Սակայն Գասպարյանը մեզ հետ զրույցում հերքեց տեղեկությունը. «Ամեն դեպքում, իմ աշխատած ժամանակահատվածում չեն բողոքել: Աշխատանքային խիզախությունն այն է, որ դժգոհությունդ դեմ առ դեմ ասես: Թե չէ… Բայց հետաքրքիր է՝ ինչից պետք է դժգոհեն: Պետք է դժգոհության համար հիմք լինի, կոպի՞տ եմ, անդաստիարա՞կ, թե՞ անկիրթ: Երբ աշխատանքից հետո կեսգիշերին էի տուն գնում, ի՞նչ եք կարծում, այդ ժամանակ իմ պարտականություններն ուրիշի վրա՞ էի բարդում: Եւ մի բան ասեմ. Սամվել Նիկոյանի օրոք ես եղել եմ ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական, իսկ հիմա՝ Հովիկ Աբրահամյանի ժամանակով, խորհրդական: Դա նշանակում է, որ ես դեռ պետք եմ հայրենիքին եւ կարող եմ արժեքավոր խորհուրդներ տալ»:




Լրահոս