ՓՈՂ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի խմբագրություն ահազանգած մանկապարտեզի մի խումբ մանկավարժներ իրենց դժգոհությունն էին արտահայտում իշխանությունների անտարբեր վերաբերմունքից: Ըստ նրանց` այս տարի դպրոցների ուսուցիչները, ինչպես նաեւ բուհերի մի շարք դասախոսներ, օգտվել են «Առողջապահության ապահովագրություն» սոցիալական փաթեթից, իսկ իրենք մնացել են ձեռնունայն: Պատճառները պարզելու համար մեկնաբանություն խնդրեցինք ՀՀ ֆինանսների նախարարությունից. գերատեսչության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության բաժնից հայտնեցին, որ ուսուցիչների, տեխնիկական սպասարկում իրականացնող մարդկանց եւ թե այլ աշխատակիցների սահմանափակումները պայմանավորված են բյուջետային միջոցների սղությամբ: «Կառավարությունը սոցփաթեթի շահառու չհանդիսացող պետական աշխատողներին սոցփաթեթի ծրագրում ընդգրկելու իր ռազմավարությունը կիրականացնի աստիճանաբար` տարիների ընթացքում»,-պարզաբանեցին ֆինանսների նախարարությունից: Այսպիսով՝ մանկապարտեզի դաստիարակները պետք է սպասեն. գուցե հաջորդ տարի նրանց «բախտը եւս ժպտա»:




Լրահոս