Մայրության և գեղեցկության տոնին նվիրված միջոցառումները վարչական շրջաններում շարունակվել են նաև երեկոյան: Աջափնյակ վարչական շրջանի «Արմենիա» բժշկական կենտրոնին հարակից զբոսայգում, ձևավորվող ավանդույթի համաձայն, ապրիլի 7-ը շնորհավորել են ջազային կատարումներով: Համերգային ծրագրին զուգահեռ՝ կանանց և աղջիկներին քաղաքապետի անունից ծաղիկներ և շնորհավորական բացիկներ են փոխանցվել:
Պատանի ջազմենների կատարումները զբոսայգի են բերել տասնյակ բնակիչների, որվքեր ուրախությամբ նշել են, որ տոնական համերգն ու քաղաքապետի շնորհավորանքները, թերևս, օրվա առթիվ լավագույն նվերն են: Ջազի ռիթմերի ներքո, աստղազարդ երկնքի տակ երեկոյի ընթացքում հանդիսավորությամբ վերագործարկվել են զբոսայգու շատրվանները: Վարչական շրջանի և «Երևան ջուր» ընկերության ջանքերով շատրվանները հագեցվել են լուսային էֆեկտով:
Տոնական ջազային երեկոն Աջափնյակում շարունակվել է էստրադային երգիչների ելույթներով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն