Սերժ Սարգսյանի՝ սեպտեմբերի 6-ի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանն ազատվեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից: Ազատման վերաբերյալ պաշտոնական որեւէ պատճառաբանություն մինչ այսօր այդպես էլ չի ներկայացվել: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Փայտյանի պաշտոնանկությունը կապված է եղել բանակին մատակարարվող գոմեշի ժամկետանց բրիկետների հետ, որոնք ներկրված են եղել Բրազիլիայից: Երեկ փորձեցինք պաշտոնանկության պատճառների մասին մեկնաբանություններ խնդրել Ա. Փայտյանից: «Հիմա ընտանեկան միջոցառման եմ մասնակցում, ինձ հետո՛ զանգեք»,-այս պատճառաբանությամբ նա խուսափեց պարզաբանում տալուց եւ անջատեց հեռախոսը՝ այլեւս չպատասխանելով մեր զանգերին:
ՓԱՅՏՅԱՆԸ ՉԻ ԽՈՍՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ