
Մայրության և գեղեցկության օրվա հերթական անակնկալը Ազատության հրապարակում էր։ Երևանի քաղաքապետարանը տոնի կապակցությամբ օդապարիկով նվեր-թռիչքի հերթական հնարավորությունն էր ընձեռնել կանանց և աղջիկներին։ Նրանց խոսքով՝ թռիչքը անմոռանալի զգացողություններ ապրելու, ջերմ ու սիրելի Երևանը բարձրից տեսնելու ու Երևանի երկնքում լուսանկարվելու անակնկալ հնարավորություն էր։
Թռիչքից հետո բոլոր կանայք և աղջիկները նաև ծաղիկներ են ստացել ու տոնական շնորհավորական բացիկներ։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն