
Մայրության եւ գեղեցկության տոնի առիթով Երեւանի քաղաքապետի տիկին Գոհար Մարգարյանն այցելել է մայրաքաղաքի ծննդատներ՝ շնորհավորելու օրերս մայրացած կանանց։ «Հատկապես այս տարի յուրաքանչյուր ծնված հայ մեծ պատգամով է գալիս լույս աշխարհ։ Աստված պահապան ձեր ընտանիքներին»,- հանձնելով նվերները՝ մայրացած կանանց շնորհավորել է Գոհար Մարգարյանը։
Երեւանի քաղաքապետի տիկնոջ հետ ծննդատներ են այցելել նաեւ ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, Երեւանի ավագանու անդամ Նաիրա Նահապետյանը եւ քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ: