Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը սոցցանցի իր էջում հետևյալ գրառումն է կատարել, որում հայտնել է, որ քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել.
«Գյումրու Ստրոմմաշ թաղամասում հրաձգություն կամ փոխհրաձգություն է եղել, Երեւանյան խճուղին լցված է ավտոներով։
Մենթերը, որ հասարակական գործիչներին բռնելով զբաղվեն ամբողջ օրը, քրեականներն էլ ազատորեն կրակելով պիտի զբաղվեն…
Ապահով է՞ կյանքը Սերժ… »:
Հետագայում պարզվել է, որ տեղի է ունեցել ավտովթար մահվան ելքով, հավաքվածները աղմուկը նմանեցրել են կրակոցի: