Մասիս քաղաքը «մոխրագույնով է պատվել»` ի պատիվ Սերժ Սարգսյանի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իրողության մաս է դարձել այն, որ տեղական ինքնակառավարման մարմինները՝ մասնավորապես մարզերի քաղաքապետարանները, իրենց համայնքի մաքրության եւ արտաքին տեսքը կարգի բերելու մասին հիշում են միայն այն ժամանակ, երբ իմանում են, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է իրենց քաղաք այցելել: Նման հերթական դեպքն այժմ Արարատի մարզի Մասիս քաղաքում է:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ապրիլի 2-ին քաղաքապետարանի աշխատակիցներն այցելել են Մասիսի Երեւանյան փողոցի բնակիչներին եւ անվճար մոխրագույն ներկ բաժանել` պահանջելով, որ երկու օրվա ընթացքում ներկեն իրենց տների արտաքին հատվածները, քանի որ ըստ նախատեսվածի՝ ապրիլի 11-ին Սերժ Սարգսյանը կարող է գալ իրենց քաղաք եւ հենց այդ ճանապարհով անցնել: Ի դեպ, Մասիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ ներկը քաղաքապետարանի միջոցներով չեն գնել, այլ ինչ-որ բարերար է իրենց տվել»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս