ՀԽ-ի ձերբակալված անդամների նկատմամբ երկամսյա կալանք կնշանակվի. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ տեղի ունեցավ այն, ինչ արդեն բավական երկար ժամանակ կանխատեսվում էր: Ժիրայր Սէֆիլյանը, Գարեգին Չուգասզյանը և նրանց չորս կողմնակիցներ ձերբակալվեցին: Մենք տեղեկացրել էինք, որ մի շարք օտարերկրյա հատուկ ծառայություններ լրջորեն հետաքրքրված և անհանգստացած են եղել ապրիլի 24-ին Երևանում իշխանափոխության կոչերով ակցիաներ անելու «Հիմնադիր խորհրդարանի» մտադրությամբ: Խոսքն այն երկրների մասին է, որտեղից ապրիլի 24-ին բարձրաստիճան պաշտոնյաներ են ժամանելու Երևան: Հատկապես այդ օրը Հայաստան ժամանելու մտադրություն ունեցող առաջին դեմքերի, այսինքն պետությունների ղեկավարների անվտանգության ծառայությունները ՀՀ իշխանություններից երաշխիքներ են պահանջել, որ ապրիլի 24–ին Երևանում անկարգություններ տեղի չեն ունենալու:

Մեր տեղեկություններով, ահա, Սէֆիլյանենց ձերբակալությունը հենց այդպիսի երաշխիքների շրջանակներում է։ Այս տրամաբանությամբ մեծ է հավանականությունը, որ Սէֆիլյանին ու նրա խմբին նաև կկալանավորեն և կալանքի տակ կպահեն առնվազն երկու ամիս: Սա, իհարկե, չի նշանակում, թե ապրիլի 24-ից հետո անմիջապես բաց կթողնեն, գուցե թե՝ նրանց փակի տակ պահեն ավելի երկար ժամկետով: Եվ եթե այս օրերին տեսնեն, որ այս ձերբակալություններով ապրիլի 24-ի «երաշխիքները» ապահովված չեն, թերևս, կլինեն նաև նոր ձերբակալություններ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս