Աշխարհն անկատար է, որովհետև հիմնված է «հաղթել-պարտվել» մոդելի վրա. «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Ամերիկացի մասնագետները դեռևս մի քանի տասնամյակ առաջ բոլոր տեսակի հարաբերություններում՝ միջանձնային, կորպորատիվ, ներքաղաքական, միջազգային, առանձնացրել են հիմնականում երեք տիպի մոդելներ. «պարտվել-պարտվել», «հաղթել-պարտվել» և «հաղթել-հաղթել» [win-win]: Առաջինը անմեղսունակների համար է. օրինակ՝ ամուսինները բաժանվում են, և դատարանը որոշում է, որ ամուսինը պետք է իր մեքենան վամառի և ստացած գումարը տա նախկին կնոջը: Այդ որոշումից դժգոհ տղամարդն իր 100 հազար դոլարանոց ավտոմեքենան վամառում է 5 դոլարով, որը և հանձնում է նախկին կնոջը: Մեկը մնում է առանց մեքենայի, երկրորդը՝ առանց գումարի, երկուսն էլ պարտվում են:

Աշխարհում հարաբերությունները, որպես կանոն, հիմնված են «հաղթել-պարտվել» մոդելի վրա: Օրինակ՝ ինձ ամեն օր «հաղթում են», նույնիսկ կասեի՝ «ջախջախում են» բազմաթիվ ընթերցողներ, որոնք ցույց են տալիս, թե որքան սխալ և հիմար բաներ եմ ես գրում՝ դրանով, իրենց կարծիքով, ինձ լուրջ հոգեբանական հարվածներ հասցնելով: Կամ՝ մեկը շուկայում 100 դրամանոց ապրանքը վամառում է 1000 դրամով, և դրանով «հաղթում է» միամիտ համախոհին: Կամ ամուսինը ստիպում է կնոջը գնալ մի տեղ, որտեղ վերջինս չի ուզում գնալ, այսպես ասած՝ «կոտրում է նրա դիմադրությունը» և դրանով «հաղթանակ է տոնում»: Եվ այդպես է ռչ միայն միջանձնային հարաբերություններում, այլև աշխարհի մասշտաբով: Հիմա, պարզ է, չէ՛, թե ինչու է աշխարհն այդքան անկատար»:

Ավելի մանրամաս՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս