
Քիմ Քարդաշյանին դստեր և ամուսնու՝ ռեփեր Քանիե Ուեսթի հետ «բռնացրել են» Լոս Անջելեսի օդանավակայանում, որտեղից հայտնի հեռուստաաստղն ամբողջ ընտանիքով մեկնել է Երևան, հաղորդում է Daily Mail-ը:
Աղբյուրը հայտնում է, որ նրանք Հայաստան են ժամանում` Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ: Բացի այդ` սպասվում է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ջորջ Քլունիի այցը Հայաստան: