ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ով իմ մասին վատ է խոսում, հոգեկան հիվանդ է»:

Հենրիկ Քոչինյան slaq.am

Լոռու նախկին մարզպետը ձեռնոց է նետում իրեն ճանաչողների մեծ մասին ու հատկապես  իր ղեկավարած մարզի ազգաբնակչությանը: Նման կտրուկ հայտարարությունից հետո Ջումշուդիչից հաշիվ պահանջողների պակաս հաստատ չի զգացվելու: Տարբեր ժամանակներում, օրինակ, մամուլը, վկայակոչելով Լոռու մարզի այս կամ այն բնակչի պնդումները, փաստացի մեղադրանքներ է ներկայացրել նախկին մարզպետի չարաշահումների վերաբերյալ: Եթե հիշում եք, խոսակցություններ կային, որ Հ. Քոչինյանով դատախազությունն էլ է սկսելու հետաքրքրվել: Ու հիմա ինքն է սկսել փորփրել անցյալը:




Լրահոս