ԱՄՆ-ն արագացնում է Սաուդյան Արաբիային սպառազինության մատակարարումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ն հայտարարել է, որ արագացնում է Եմենում հուսիտ ապստամբների դեմ ռազմական գործողություններ վարող կոալիցիային սպառազինության մատակարարումը, որը ղեկավարում է Սաուդյան Արաբիան:

Վաշինգտոնը նաև հետախուզական տվյալներով է փոխանակվում կոալիցիայի անդամ երկրների հետ. հայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Էնթոնի Բլինկեն։ Այս մասին փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նրա խոսքերով՝ այդ քայլով ԱՄՆ-ն հուսիտներին ու նրանց դաշնակիցներին հասկացնում է, որ նրանք չեն կարող ուժով գրավել Եմենը:

Հավելենք, որ Սաուդյան Արաբիան պնդում է, որ իսլամիստ հուսիտներին ռազմական օգնություն է ցուցաբերում Իրանը՝ Էր Ռիադի հիմնական մրցակիցը տարածաշրջանում: Թեհրանը հերքում է այս մեղադրանքները:




Լրահոս