Ինչն է խանգարում հայ կնոջը զբաղվել բիզնեսով (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսահակյան հայր և որդիներ ինչուիկ» նախակրթարանի տնօրեն Նարինե Իսահակյանը, բացի երեխաներին կրթելուց, զբաղվում է նաև կահույքի առևտրի բիզնեսով: Վերջինս Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ սկզբնական շրջանում բավականին շատ դժվարություններ է հաղթահարել:

«Շատ դժվարություններ եմ հաղթահարել: Ինչպե՞ս կարող է նախակրթարանում դասավանդող կինը զբաղվել բինեսով: Սակայն այդ քննադատություններն ինձ ավելի ուժ տվեցին, քանի որ ես վստահ էի իմ ճշմարիտ ընտրության մեջ»,- ասաց նա:

Գործարար կնոջ խոսքով` հարկային դժվարություններ ևս ունեցել է, սակայն ժամանակի ընթացքում հաղթահարել է ու ավելի կոփվել: Ն. Իսահակյանի կարծիքով` հայ կնոջը բիզնեսով զբաղվելու համար խանգարում է ազատ ժամանակի բացակայությունը: Նրա կարծիքով` Հայաստանում տնտեսական իրավիճակը ճգնաժամային է և ռեալ քայլեր են հարկավոր:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:




Լրահոս