
Այսօր խորհրդարանում պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին նախկին պատգամավոր, Կառավարության նախկին անդամ Դավիթ Զադոյանի հիշատակը:
Գալուստ Սահակյանը նշեց, որ վերջինս մեծ ներդրում է ունեցել մեր պետության կայացման գործում և ակտիվորեն մասնակցել է օրենսդիր և գործադիր մարմինների աշխատանքին և Արցախյան հերոսամարտին: