Հայաստանի ու Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովն ու Էդվարդ Նալբանդյանը մտադրված են բանակցությունների ընթացքում քննարկել երկու երկրների ղեկավարների կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:
«Ուրախ ենք անցկացնել հերթական հանդիպումը»,- ասել է ՌԴ արտգործնախարարը՝ բացելով իր հայ գործընկերոջ հետ հանդիպումը: -«Մեր երկրների միջև լայն օրակարգ գոյություն ունի նրանում, ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, եվրասիական ինտեգրմանը, ՀԱՊԿ շրջանակներում դաշնակցային հարաբերություններին»:
Լավրովը նաև հավելել է, որ արդյունավետ խոսակցության հույս ունի, որն ուղղված է Ռուսաստանի ու Հայաստանի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների ի կատար ածմանը:
Նալբանդյանն իր հերթին նշել , որ այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է՝ հարցերի լայն շրջանակ քննարկելու համար:
«Մեր երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև արդյունավետ փոխհամագործակցություն է իրականացվում, շարունակվում է ռազմա-տենիկական համագործակցությունը»:
Սերգեյ Լավրովն ու Էդվարդ Նալբանդյանը կքննարկեն Հայոց ցեղասպանության տարելիցի առթիվ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան հնարավոր այցի նախապատրաստումը: