Ռուսաստանն անգամ չի դիտարկում Լեռնային Ղարաբաղի հակամարտության «թեժ փուլի» անցման հնարավորությունը, հայտարարել է Սերգեյ Լավրովը:
«Մենք անգամ հնարավոր չենք համարում այն միտքը, որ ԼՂ հակամարտությունը կանցնի թեժ փուլի: Ես համոզված եմ, որ չնայած հռետորաբանությանը, դա չի ցանկանում շահագրգռված կողմերից և ոչ մեկը: ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված մեր բոլոր գործողություններն ուղղված են փոխադարձաբար ընդունելի լուծման հնարավորինս շուտ գտնելուն»,- հայտարարել է Լավրովը:
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը նաև հայտարարել է այն մասին, որ Ռուսաստանը Հայաստանին ֆինանսական օգնություն կցուցաբերի Ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետների երկարացման համար, փոխանցում է gazeta.ru-ն:
«Նախատեսվում է համագործակցություն, այդ թվում նաև մեր հայ գործընկերներին ֆինանսական աջակցության ցուցաբերում Հայաստանի ատոմային էլեկտրակայանի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետները երկարացնելու նախագծի իրականացման համար»,-հայտարարել է Լավրովը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ: