Այս պահին Էրեբունու ձերբակալված անձանց պահման վայրի դիմաց են գտնվում «Հիմնադիր խորհրդարան»-ի ձերբակալված անձանց սատարող քաղաքացիներ: Ինչպես հայտնում է Armlur.am-ի թղթակիցը, այնտեղ է գտնվում նաև ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով հանդիպել է Ժիրայր Սէֆիլյանի հետ: Այժմ ներկաները սպասում են Զ. Փոստանջյանին, ով իրենց կհայտնի մանրամասներ հանդիպումից:
«100-ամյակն առանց ռեժիմի» շարժման և ՀԽ անդաները կոչ են անում անարդարացիորեն ձերբակալվածներին ազատ արձակել:
Հիշեցնենք, որ երեկ վաղ առավոտյան բերման է ենթարկվել, ապա ձերբակալվել ՀԽ 6 անդամ:
13.26: Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Ժիրայր Սէֆիլյանի եւ ընկերների ձերբակալությունը տեղի ունեցավ Պուտինի այցից առաջ, ինչպես Շանթ Հարությունյանի եւ ընկերների դեպքում։ Խզմալյանի խոսքով՝ մարդկանց ձերբակալում են` ոտնահարելով Սահմանադրությունը։ «Հասկանալի է, որ կատարում է մոսկովյան տերերի պատվերը: Հասկանալի է, որ գործ ունենք ոչ թե այդ խարխլվսծ պատերի, այլ կրեմլյան պատերի հետ։ Ինչքան շուտ դա ժողովուրդը հասկանա այնքան լավ»,- ասաց Խզմալյանը։ Իսկ Ժիրայր Սէֆիլյանի եղբայրը` Թորոս Սէֆիլյանը, ասաց որ իրենից ոստիկանությունում վերցրել են անձնագիրը, որի իրավունքը չունեին։ Իսկ հարցին, թե ինչու են իրեն բաց թողել, վերջինս դժվարացավ պատասխանել.«Երևի դուր չեմ եկել»։