ՎԱՐՉԱԿԱՆ ԼԾԱԿՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 19-ին Նոյեմբերյանի տարածաշրջան էր ժամանել Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Ժամը 14-ին Նոյեմբերյանի քաղաքապետարանում նա հանդիպում ունեցավ տարածաշրջանի ՀՀԿ-ական համայնքապետերի, դպրոցների տնօրենների, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարների հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Գուգարքի տարածաշրջանային մաքսատան պետ, ՀՀԿ Նոյեմբերյանի տարածքային կազմակերպության ղեկավար Հովիկ Աբովյանը: Մեր աղբյուրները հաղորդում են, որ մարզպետը ներկաների հետ քննարկել է ՀՀԿ անդամ համայնքապետերի վերընտրության հետ կապված հարցերը: Փաստորեն, ՏԻՄ ընտրություններում մարզպետը գործադրում է վարչական լծակներ: Սեպտեմբերի 23-ին Տավուշի մարզի 54 համայնքներում տեղի կունենան համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ: Այդ ժամանակ պարզ կդառնա, թե որքանով են արդյունավետ եղել մարզպետի կիրառած վարչական լծակները:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս