Չեխիայի նախագահը, հնարավոր է, ստիպված լինի անձամբ վճարել Մոսկվա իր այցի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ Հայրենական պատերազմում հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի` Մոսկվա կատարելիք այցը չափազանց շատ է քաղաքականացվում: Նման հայտարարությամբ է հանդես եկել նախագահի մամուլի քարտուղար Իրժի Օվչաչեկը:

«Նախագահի այցն ավելորդ կերպով քաղաքականացվում է»,- նշել է երկրի ղեկավարի ներկայացուցիչը:

Այսօր Չեխիայի կառավարությունը դիտարկում է բյուջեից Զեմանի՝ Մոսկվա այցի ֆինանսավորման հարցը:

«Եթե այդ հարցը չեղյալ հայտարարվի, երկրի ղեկավարը ստիպված կլինի անձամբ վճարել իր այցի համար»,- հայտարարել է լրագրողներին փոխվարչապետ և քրիստոնյա դեմոկրատների առաջնորդ Պավել Բելոբրադեկը:




Լրահոս