Սոցկայքերի ադրբեջանցի օգտատերերը խուճապի են մատնվել Բաքվում Montinburg անվամբ ռեստորաններից մեկի մուտքի մոտ կպցված պաստառի պատճառով: Բանն այն է, որ ադրբեջանցի լրագրողներից մեկը, ուշադիր նայելով նկարին, հասկացել է, որ նկարում հայ գնդապետ Անդրանիկ Օզանյանն է:
Լրագրողի այն հարցին, թե ինչու է ադրբեջանական սրճարանի մուտքի մոտ կախված հայազգի գնդապետ Անդրանիկ Օզանյանի նկարը, մատուցողը պատասխանել է, որ դա «Մոնտինի լուսանկարն է, այլ ոչ թե Անդրանիկինը»:
«Լուսանկարում «Մոնտին» լիկյորի ու օղու գործարանի սեփականատերն է: Այդ իսկ պատճառով էլ նրա նկարն է կախված ռեստորանի մուտքի մոտ»,- ասել է մատուցողը՝ խորհուրդ տալով կարդալ նկարի տակ գրված անուն-ազգանունը:
Ադրբեջանցի լրագրողը նշում է, որ նա այդպես էլ չի կարողացել համոզել մատուցողին, որ լուսանկարում ոչ թե ոմն Մոնտին է, այլ գեներալի հագուստ կրող Անդրանիկ Օզանյանը:
Պարզվում է, որ ադրբեջանցիները խուճապի են մատնվում` տեսնելով Անդրանիկ Օզանյանի անգամ լուսանկարը: