ՀԱՐՑ. Եթե մեքենան առանց պետհամարանիշի բարձր արագությամբ անցնում է արագաչափ սարքի մոտով եւ տեսանկարվում է, հնարավո՞ր է՝ տեխզննման կամ ԱՊՊԱ կտրոնի կոդերով եւ համարներով տուգանք արձանագրվի:
ՊԱՏԱՍԽԱՆ. Համլետ Հովակիմյանի հարցմանն ի պատասխան՝ հայտնում ենք, որ արագության չափման սարքերի միջոցով հնարավոր չէ հայտնաբերել առանց հաշվառման պետհամարանիշի կամ տեխզննման եւ ավտոմեքենաների պարտադիր պետական ապահովագրության կտրոնի ավտոմոբիլները:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Յուրաքանչյուր քաղաքացի, անկախ իր ցանկությունից, պարտավոր է հարգել ՀՀ օրենքները: Բոլորն էլ կփաստեն, որ քիչ չեն եղել դեպքեր, երբ հայրենի բարձրաստիճան պաշտոնյաներն ու օլիգարխները շրջանցել են օրենքը: Որպես օրինակ՝ հիշենք ամենայն հայոց կաթողիկոսի մեքենան, որը տեւական ժամանակ առանց ԱՊՊԱ կտրոնի էր: Ամեն դեպքում, իրավապահ մարմինները պարտավոր են լինել իրենց տեղում եւ պատասխանատվության ենթարկել վարորդներին՝ առանց նրանց հասարակական դիրքը հաշվի առնելու: Ինչպես ասում են, ձուկը գլխից է հոտած: