«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամները պահանջում են ազատ արձակել իրենց համախոհներին (վիդեո, ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն Armlur.am-ը տեղեկացրել է, այսօր Էրեբունի վարչական շրջանում ձերբակալվածների ժամանակավոր պահման վայրում, որտեղ գտնվում են «100-ամյակն առանց ռեժիմի շարժման» առաջնորդ  Ժիրայր Սէֆիլյանը և իր թիմակիցները, հավաքվել էին «Հիմնադիր խորհրդարանի» անդամները, սատարողները և պահանջում էին անհապաղ ազատ արձակել ձերբակալվածներին:

Հավաքվածների հետ էր նաև երգահան Ռուբեն Հախվերդյանը, ով ևս դատապարտեց կատարված բռնությունը: Վերջինիս խոսքով` Սերժ Սարգսյանն այնքան էլ մեղավոր չէ, ամեն ինչ Վլադիմիր Պուտինի ձեռքերում է:

Նշենք, որ այսօր նախատեսված էին նաև «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքները Վանաձորում և Արթիկում: Սակայն, ժամանակի սղության պատճառով հանրահավաք կանցկացնեն միայն Վանաձորում:

Հավելենք` «Հիմնադիր խորհրդարանի» հաջորդ բողոքի ակցիան տեղի կունենա ապրիլի 10-ին Քննչական կոմիտեի դիմաց:

Մանրամասներ` Armlur.am-ի տեսանյութում

11150332_1057449440935865_4801147686617397028_n

10409198_1057449454269197_3191853567191893783_n




Լրահոս