
Ես իրավաբան չեմ, ոչ էլ դատական իշխանության ներկայացուցիչ: Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Հիմնադիր խորհրդարանի» անդամների ձերբակալության իրավական արդարությանը, այս մասին նշեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Ես ձեռնպահ կմնամ իրավական գնահատականներ տալուց», – նշեց նա:
Էդուարդ Շարմազանովը նշեց, թե ապրիլի 24-ին ցույցեր անելու որոշման և այդ ուժի գործունեության մասին բազմիցս է խոսել և հայտարարեց, որ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամների ձերբակալությունն իրավական է, ոչ թե քաղաքական: