
“Հրապարակը” երեկ տեղեկություն ստացավ, որ “Արմավիա” ընկերությունը սեփականատեր Միկա Բաղդասարովը վաճառում է մի իտալական ընկերության:
Առայժմ հայտնի չէ, թե ինչ բաժնեմասի մասին է խոսքը, բայց օրերս նա իտալացիներին բերել է իր գրասենյակ եւ ծանոթացրել աշխատակազմի հետ:
Նրա խորհրդական ժասմեն Վիլյանն ասաց. “Չէի ասի, որ ամբողջությամբ վաճառված է, բայց Բաղդասարովը երբեք չի բացառել, որ կարող է ինչ-որ պահի ընկերությունը վաճառել: Ընդհանրապես նա այդպիսի քաղաքականություն ունի՝ զարգացնել ինչ-որ մի անհայտ ընկերություն եւ վաճառել”: