
“Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ իրավապահ մարմինները քննում են մի քրեական գործ, որով առնվազն որպես վկաներ առաջիկայում պետք է հարցաքննվեն ՀՀ առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանն ու ՀՀ քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանը: Ըստ ամենայնի, գործը հարուցվել է այն հիմքով, որ նշված պաշտոնյաներն իրենց ղեկավարման տարիներին լուրջ չարաշահումներ են թույլ տվել Սերժ Սարգսյանի հիշատակած “ատկատների” մասով: Սակայն դատախազությունից ու ոստիկանությունից առայժմ հերքեցին այդ քրգործի առկայությունը: