
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (CHP) հրապարակել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իր պատգամավորական թեկնածուների ցուցակը, որի առաջին հորիզոնականում հայազգի թեկնածուն է:
Իրավաբան Սելինա Օզուզուն Դողան առաջադրվել է հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում` որպես Ստամբուլի երկրորդ շրջանից թեկնածու:
1977 թ. ծնված Օզուզուն ավարտել է Ֆրանսիայի Նոտեր Դամ Դե Սիոնի բարձրագույն դպրոցն ու իրավաբանական կրթություն է ստացել Գալաթասայի համալսարանում: Նա խոսում է հայերեն, ֆրանսերեն ու անգլերեն: