Թուրքական մամուլը՝ Հայաստան Քիմ Քարդաշյանի այցի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի այցը ոչ միայն հայկական, այլ նաև թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում է գտնվում: Մասնավորապես թուրքական «Հյուրիյեթ» թերթը անդրադարձել է Քիմ Քարդաշյանի՝ Հայաստան այցին:

«Ռեալիտի շոուի ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր ամուսնու՝ Քանյե Ուեսթի, դստեր ու ընտանիքի մյուս անդամների հետ այցելում է Հայաստան «այսպես կոչված» Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար»,- գրում է թուրքական կայքը՝ նշելով, որ Քարդաշյանը Հայաստանում կմնա 8 օր:

Իսկ թուրքական Internethaber-ը, ևս անդրադառնալով այցին, մեջբերել է օդանավակայանում Քիմի հայտարարությունը.

«Հայրս՝ Ռոբերտ Քարդաշյանը, հայ է, և այս այցը մեր ընտանիքի համար շատ կարևոր է»:




Լրահոս