![](https://armlur.am/wp-content/uploads/2015/04/11128842_773560392742753_2037977832_n.jpg)
Այսօր Վրաստանի մի շարք արևմտյան շրջաններում մոլեգնող փոթորիկն արմատախիլ է արել տասնյակ ծառեր, քշել հարյուրավոր շենքերի տանիքներ: Փոթորիկն առավել մեծ վնաս է հասցրել Քութայիսի ու Բաթում քաղաքներին ու դրանց հարակից շրջաններին:
Ինչպես լրագրողներին հայտնել են տեղի իշխանությունների ներկայացուցիչները, վիրավորվել են Բաթումի ու Քութայիսիի մի քանի բնակիչներ, ովքեր փոթորիկի ժամանակ եղել են դրսում կամ առևտրի կենտրոններում: Տուժածները հոսպիտալացվել են:
Վրաստանի տարբեր քաղաքներում վնասվել են 10-ից ավելի ավտոմեքենաներ, որոնք կայանված են եղել ծառերի տակ: ՏԱՍՍ-ի տեղեկությունների համաձայն՝ շուրջ 15 հազար ընտանիքներ մնացել են առանց էլեկտրամատակարարման: