
Ճապոնական Japan Airlines ավիաընկերության ինքնաթիռը, որը Տոկիոյից Հոկայդո կղզի է թռչելիս եղել, վերադարձել է ու արտահերթ վայրէջք կատարել շարժիչներից մեկի խափանման պատճառով. հայտնում է TBS հեռուստաալիքը:
Միջադեպը գրանցվել է չորեքշաբթի օրը՝ ապրիլի 8-ին: 521 չվերթը կատարող ինքնաթիռը թռչել է Սապպորոյի օդանավակայանից 239 ուղևորով և ինքնաթիռի անձնակազմով: Թռիչքից կարճ անց ինքնաթիռի աջ շարժիչը խափանվել է, և օդաչուն ստիպված է եղել օդանավակայանից արտահերթ վայրէջք խնդրել:
Վայրէջքը եղել է բարեհաջող, տուժածներ չկան: