Ժողովուրդ. Ինքն էլ է հանձնարարող. Խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ վարչապետ, Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ երեկ տեղի է ունեցել համալսարանի խորհրդի հերթական նիստը: Ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաեւ ԲՈՒՀ-ի դասախոսական կազմի երիտասարդացման հարցը: Այդ կապակցությամբ Տիգրան Սարգսյանը նկատել է. “Փաստ է, որ երիտասարդ գիտնականների խրախուսման առաջնային ձեւերից մեկը ֆինանսականն է: Պարոն Միրզախանյան, ես Ձեզ անցած տարի հանձնարարեցի 40 տոկոսով բարձրացնել աշխատավարձերը, ինչը Դուք արեցիք: Սակայն կարծում եմ, որ այդ գումարի չափն էլ բավարար չէ: Հանձնարարում եմ Ձեզ մինչ այս տարվա ավարտը կրկին 40 տոկոսով բարձրացնել Ձեր դասախոսների աշխատավարձը”: Ահա այսպես, բարի քեռի Տիգրանը, հատկապես Սերժ Սարգսյանի մասնակցությամբ կառավարության հայտնի խորհրակցությունից հետո,  որեւէ առիթ բաց չի փողնում` շեշտելու համար, թե ինքը որքան լավն է, իսկ իր աշխատանքից դժգոհությունները` որքան հանիրավի:  Բնականաբար, մանկավարժականի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը /ԱԺ նախկին պատգամավոր Միրզիկը/ շտապել է հայտարարել, որ մինչ տարեվերջ համալսարանի 900 հոգանոց պրոֆեսորա-դասախոսական կազմի   աշխատավարձը կբարձրացվի եւս 40 տոկոսով: 
Սակայն ինչպես Սերժ Սարգսյանի  բեմականացված վրդովմունքն ավելի շատ աշխատեց իր դեմ, այնպես էլ Տիգրան Սարգսյանի այս հանկարծահաս մտահոգությունն առ ԲՈՒՀ-ի դասախոսական կազմ` ավելի շատ հարցադրումների տեղիք է տալիս, որոնց պատասխաններն ամենեւին էլ Տիգրան Սարգսյանի օգտին չեն: Նախ` ինչ ասել է. “Մենք պետք է շարունակենք աշխատավարձերի բարձրացման գործընթացը, որպեսզի երիտասարդների մոտ ցանկություն առաջանա իրենց ապագան կապել հենց մանկավարժական համալսարանի հետ: Նրանք պետք է հասկանան, որ այստեղ որակի խիստ պահանջների հետ մեկտեղ առկա է նաեւ դրանց համադրելի վարձատրությունե: Իսկ հանրապետության մնացած ԲՈՒՀ-“?րը: Եթե նրանց խորհրդի նախագահը երկրի նախագահը կամ վարչապետը չէ, ուրեմն  նրանց դասախոսական կազմի աշխատավարձերի հարցը պետք է դու?րս մնա երկրի  վարչապետի  մտահոգության շրջանակից: 
Բացի այդ, ինչ  ասել է`Ձեզ հանձնարարեցի, բարձրացրեցիք, հիմա էլ եմ հանձնարարում` էլի բարձրացրեք: Տիգրան Սարգսյանն իրեն դրել է ԲՈՒՀ-ական խանի տե?ղ: Լավ է, որ  գոնե Սերժ Սարգսյանի օրինակին հետեւելով` չի ասել` Միրզիկ, քեզ ասում եմ`  քիչ գերշահույթներ աշխատիր, ու ուսանողների վարձավճարներից գոյացած փողերի մի մասն էլ տուր դասախոսներիդ: Տիգրան Սարգսյանն իհարկե այդ ամենն արեց  առավել քաղաքակիրթ կերպով` ռեկտորին դմելով դուք-ով ու ազգանունով, սակայն  դրանից խնդրի էությունը շատ չփոխվեց: Փաստորեն, բացառապես Տիգրան Սարգսյանի հանձնարարությունից հետո անցած մեկուկես տարվա ընթացքում ԲՈՒՀ-ի դասախոսների աշխատավարձը 80 տոկոսով բարձրացնելով, Մանկավարժականի ղեկավարությունն ապացուցում է, որ  մինչ այդ  իրենք գերշահույթներ են ստացել` դրա դիմաց դասախոսներին կոպեկներ վճարելով:




Լրահոս