«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամների ձերբակալությունները եղել են օրենքի շրջանակներում: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Բոլորը օրենքի առջև հավասար են, ամեն ինչ օրենքի շրջանակում է եղել»,- նշեց նա:
Այն հարցին, թե նրանք քաղբանտարկյալնե՞ր են, Հ.Աբրահամյանը պատասխանեց. «Ձեր ասելով չի: Քաղբանտարկյալ մեր երկրում չկա և չի էլ կարող լինել»: