
Մոսկվայի «Սպարտակ»-ի գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը անդրադարձել է Կրասնոդարի «Կուբան»-ի դեմ Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրի խաղին և խոսել է նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի մասին:
«Կուբանի» դեմ խաղում Դավիդովը մեկնարկային կազմում չէր, նա մեծ տաղանդ ունեցող երիտասարդ ֆուտբոլիստ է, սակայն երբեմն պետք է համբերատարություն ունենալ: Յուրա Մովսիսյանը լավ էր պատրաստված և սպասում էր իր հնարավորությանը: Նա իրեն լավ դրսևորեց ազգային թիմում, 2 գոլային փոխանցում էր կատարել «Կուբան»-ի դեմ նախորդ խաղում և, ընդհանուր առմամբ, լավ գիտի այդ թիմին», – նշել է նա: