Ավտովթար Տիգրան Մեծ պողոտայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 03.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծ պողոտայի և Գլինկա խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:
ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում ,աուդի ա6ե մակնիշի 11 օլ 252 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել էլ. սյանը, ինչի հետևանքով վարորդ՝ 1992–ին ծնված Լևոն Հարությունյանը, ստանալով մարմնական վնասվածքներ, տեղափոխվել է “էրեբունի” բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը լավ է: Տեղում հրշեջ֊փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման և մաքրման աշխատանքներ:




Լրահոս