ՏԽՈՒՐ ԲԻԶՆԵՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Պահանջարկն է ծնում առաջարկ: Հանրապետության ճանապարհներին այնքան շատ ավտովթարներ  եւ դրանց հետեւանքով մարդկային զոհեր են լինում, որ վայ ձեռներեցները դրանից շահույթ են ակնկալում: Երեւան-Իջեւան-Բերդ ճանապարհի եզրին` Ազատամուտ գյուղի մուտքի մոտ, ավտոտրանսպորտային պատահարները հաճախակի են: Մի գործարար էլ որոշել է դրա հետ կապված “բիզնես” անել եւ ճանապարհի մոտ տեղադրել է սգո պարագաների վագոն-տնակ, իսկ ճամփեզրին՝ ցուցանակ: Մի՞թե ցուցանակ տեղադրելու կարգն օրենքով սահմանված չէ, թե՞ պետավտոտեսուչները նման ցուցանակն անհրաժեշտ են համարում, քանի որ այն սթափեցնող կլինի արագությունը գերազանցող վարորդների համար:




Լրահոս