Beeline-ի և «Երևան Փրոդաքշնս»-ի համատեղ ջանքերով Գյումրու շենքերի պատերը նոր շունչ են ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

8 ապրիլի 2015 թ., Երևան. Beeline-ը «Երևան Փրոդաքշնս» ընկերության մեդիա հարթակ հանդիսացող ImYerevan.com  կայքի հետ համատեղ ամփոփեցին «Գյումրի 2.0» ծրագրի արդյունքները: Ծրագրի շրջանակում Գյումրու չորս բնակելի շենքերի պատեր նկարազարդվել են քաղաքի վերածնունդը խորհրդանշող պատկերներով:

«Beeline-ը շարունակում է մարզերի զարգացմանն ուղղված սոցիալական ծրագրերի իրականացումը` կարևորելով հատկապես այն բնակավայրերը, որոնք առավելապես ունեն մեր ուշադրության կարիքը: Վստահ եմ` այս գունեղ պատկերները հաճելի անակնկալ դարձան ոչ միայն ծրագրում ընդգրկված շենքերի, այլև Գյումրու բոլոր բնակիչների համար` վառ գույներ հաղորդելով քաղաքին և դարձնելով կյանքն ավելի լավը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Հավատացած եմ, որ բնակելի շենքերի պատերին նկարազարդված այս գունեղ պատկերները կդառնան Գյումրու տեսարժան վայրերից, զբոսաշրջիկները դրանց մոտ կլուսանկարվեն իրենց ընկերների և հարազատների հետ, իսկ տեղացիները միմյանց հետ հանդիպում կնշանակեն, օրինակ, զոլավոր անձրևանոցի ներքո», – նշեց «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի, ԱՊՀ երկրներում կորպորատիվ հաղորդակցությունների ղեկավար Գալինա Կուրգանովան։

«Մշտապես կարևորելով քաղաքային միջավայրի  բարելավմանն ուղղված նախագծերը` ImYerevan.com  կայքը մշակել և իրականացրել է բազմաթիվ  նախագծեր Երևանում և մարզերում: Այս անգամ որոշեցինք այցելել մեր մշակութային մայրաքաղաք Գյումրի` փողոցի արվեստի միջոցով  փորձելով  նոր շունչ տալ քաղաքին: Կատարված աշխատանքները մարմնավորում են Գյումրու վերածնունդը, նոր, լուսավոր  և գունեղ ապագան:  Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտում Beeline-ին և ծրագրի մյուս գործընկերներին, առանց որոնց հնարավոր չէր լինի կյանքի կոչել այս ծրագիրը», – նշեց ImYerevan.com կայքի և «Գյումրի 2.0» ծրագրի ղեկավար Գայանե Մանուկյանը:

Նշենք, որ ImYerevan.com կայքի կողմից իրականացվող քաղաքային միջավայրի բարելավմանն ուղղված ծրագրերը շարունակական բնույթ կունենան` ներառելով Հայաստանի մի շարք այլ մարզերի քաղաքներ:

Ծրագրի իրականացմանն աջակցությունն է ցուցաբերել նաև «Սարդ» խանութների ցանցը:

unnamed (7)




Լրահոս