
Թուրքիայի ռազմածովային ուժերի «Ծովաստղ 2015» լայնածավալ զորավարժություններն անցկացվում են Սև ու Մարմարի ծովերում. ասվում է Թուրքիայի ռազմածովային ուժերի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
«Զորավարժությունների նպատակն է ամրապնդել ռազմածովային ուժերի ներուժն ու ընդլայնել դրա ֆունկցիաների ընդլայնումը՝ ծովում անվտանգության ապահովման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է նաև, որ զորավարժություններին մասնակցում է մի քանի տասնյակ ռազմանավ:
Մանևրներին մասնակցող նավերը կմտնեն Թուրքիայի 13 նավահանգիստներ, որոնց բնակիչները հնարավորության կստանան լինել այդ նավերում:
Տեղեկացվում է, որ զորավարժությունները կշարունակվեն մինչ ապրիլի 16-ը: