Այսօր` ապրիլի 9-ին, լեգենդար ֆրանսիացի դերասան Ժան Պոլ Բելմոնդոյի ծննդյան օրն է:
Բելմոնդոն ծնվել է Նեյի-սյուր-Սենում 1933 թվականին քանդակագործ Պոլ Բելմոնդոյի ընտանիքում։
20 տարեկանում ընդունվում է Դրամատիկ արվեստի ազգային բարձրագույն կոնսերվատորիա։ Ավարտելուց հետո աշխատում է թատրոնում։
Դերասանի առաջին դերը 1957 թվականին նկարահանված «Ոտքով, ձիով և ավտոմեքենայով» կինոնկարն էր, սակայն ֆիլմի առաջին ցուցադրումից առաջ նրա խաղացած հատվածը կտրեցին։ Առավել նշանակալի դեր Բելմոնդոն ստացավ «Եղի´ր գեղեցիկ և լռի´ր» կինոնկարում։ 26-ամյա դերասանին հռչակ բերեց «Վերջին շնչով» կինոնկարը։