Ստորև ներկայացնում ենք «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի համացանցային գրառումը` առանց մեկնաբանությունների.
«Ժողովուրդ ջան, քանի Քիմ Քարդաշյանը դեռ չի ժամանել, մի քաղաքական հարցի շուրջ ուզում եմ գրեմ…Ուրեմն Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից ստացվում է, որ 2008 թվականին նա 10 մարդու սպանության, մի քանի հարյուր վիրավորների ու քաղբանտարկյալների բանտեր լցնելու գնով իշխանության է ԲԵՐԵԼ մի մարդու` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, որը ԻՐ ԻՍԿ ՏՐԱՄԱԲԱՆՈւԹՅԱՄԲ , ՓԱՍՏԱՑԻՈՐԵՆ` ԵՐԿՐԻ ՀԵՐՆ ԱՆԻԾԵԼ Է ու հիմա էլ զբաղված է ինչ-որ անհասկանալի փոփոխություններով…Որ դա այդպես է մենք իրենից լավ գիտենք, բայց որ դա ինքն է ասում` ՄՏԱԾՈւՄ ԵՍ…ԱՍՏՎԱԾ `ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԸ ԳԱ…»: