
Ճապոնական The Ogaki Kyoritsu Bank-ը սկսել է նոր տեսակի բանկոմատներ կիրառել, որոնց օգտագործման համար քարտ հարկավոր չէ: Բավական է միայն բանկոմատի վրա հավաքել ծննդյան տարեթիվն ու ձեռքի ափը դնել բանկոմատի հատուկ սենսորային սարքի վրա,-գրում է РИА Новости-ն:
Մինչև սեպտեմբերի վերջ բանկը կտեղադրի այսպիսի 18 բանկոմատ, իսկ գարնանն արդեն Օգակի քաղաքի իրենց տարբեր մասնաճյուղերում ու առևտրի կետերում:
Բանկը տեղեկացրել է, որ Ճապոնիայում սա հաճախորդի բիոմետրիկ տվյալների սկանավորման առաջին կիրառման դեպքն է: