Ռուսաստանի Վլադիմիր քաղաքում տեսահսկման խցիկը նկարահանել է տարօրինակ ավտոպատահար։ Անցնելով խաչմերուկը՝ Ford Focus մեքենան հանկարծակի ճանապարհից վեր է բարձրացել, ,սալտոե արել և տանիքի վրա վայր ընկել: Նման անսովոր ավտովթարի պատճառ է դարձել տրոլեյբուսի կտրված հաղորդալարը, հաղորդում է newsru.com-ը:
Խաչմերուկով անցնող բեռնատարը կտրել էր տրոլեյբուսի հաղորդալարերը, որոնք, բեռնատարի վարորդի “թեթև ձեռքով” ճանապարհին էին հայտնվել:
Որոշ ժամանակ անց նույն վայրով անցնում է Ford Focus ավտոմեքենան, և հաղորդալարը փաթաթվելով մեքենայի դիմացի ակին, պատճառ են դառնում մեքենայի վեր սլանալուն և նման անհաջող վայրեջքին:
Պատահարի հետևանքով Ford Focus-ի վարորդը ձեռքի և կողերի կոտրվածք է ստացել, իսկ բեռնատարի վարորդը ձերբակալվել է, այժմ որոշվում է նրա նկատմամբ վարչական վարույթ սկսելու հարցը:
ter .am