
Փոփ թագուհի Մադոննան ԱՄՆ-ում իր համերգի ընթացքում հավաքվածներին կոչ է արել ընտրություններին աջակցել Օբամային “Հիանալի է,որ մեր Սպիտակ տանը սևամորթ մուսալման է: Դա նշանակում է, որ այս երկրում դեռ հույս կա, եկեք աջակցենք այդ մարդուն”,- ասել է Մադոննան իր երկրպագուներին:
Երգչուհու ներկայացուցիչները այս հայտարարությունը դեռևս չեն մեկնաբանել: Սպիտակ տունը բազմիցս շեշտել է, որ Օբաման քրիստոնյա է, չնայած իր հայրը և պապիկը մուսուլմաններ են եղել: Սակայն ամերիկացիներից շատերը,միևնույն է, Օբամային համարում են մուսուլման: