
Իտալական «Պալերմո»-ի տաղանդավոր հարձակվող Պաուլո Դիբալան նշել է, որ ցանկանում է հանդես գալ Չեմպիոնների լիգայում:
«Ցանկանում եմ հանդես գալ Չեմպիոնների լիգայի մրցաշարում: Մրցաշարում հանդես գալու շնորհիվ ես կարող եմ հայտնվել նաև Արգենտինայի ազգային հավաքականի կազմում:
Սակայն ես չեմ ցանկանում ակնարկել, թե «Պալերմո»-ն այն թիմը չէ, որը կարող է մասնակցել Չեմպիոնների լիգային»,- նշել է Դիբալան: