
ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել Մոնտենեգրո-Ռուսաստան հանդիպման վերաբերյալ:
Կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել Մոնտենեգրոյի ազգային հավաքականին տեխնիկական պարտություն գրանցել: Այն առաջիկա երկու տնային հանդիպումները կանցկացնի առանց երկրպագուների:
Նշենք, որ «Եվրո-2016»-ի որակավորման փուլի շրջանակներում Մոնտենեգրոյի և Ռուսաստանի միջև կայացած հանդիպման ընթացքում տանտերերի անկարգությունների պատճառով խաղը դադարեցվել էր և հետաձգվել: