
Սեպտեմբերի 25-ին, ժամը 11.30-ին, “ԳԱԶ-31213” մակնիշի թիվ 32 երթուղային միկրոավտոբուսի վարորդը Գայի պողոտայում կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով 49-ամյա ուղևորուհին գլխով հարվածել է ավտոմեքենայի սրահում գտնվող երկաթյա ձողին և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Կատարվում է քննություն: