
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 6-ի գիշերը Գյումրիում դաժան ծեծի է ենթարկվել թիվ 40 երթուղայինի վարորդ Արթուր Պետրոսյանը: «Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը երեկ երեկոյան հայտնեց, որ հիվանդը դեռ վերակենդանացման բաժանմունքում է. «Բազմաթիվ վնասվածքներ ուներ: Հեռացվել է փայծաղը, միզապարկն է ծակված: Վիճակը կայուն ծանր է մնում»: Ոստիկանությունը հետաքննում է դեպքը, սակայն քաղաքում խոսում են, որ վարորդին ծեծողը թիկնապահ է եղել: Վեճը ծագել է գծի փողի շուրջ. վարորդը չի տվել նրա ուզած չափով, ինչից էլ սկսվել է ծեծկռտուքը: Այս առիթով գյումրեցիները հիշել են բազմաթիվ այլ դեպքեր, երբ հարց լուծողները թիկնապահներն են եղել»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: