«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տավուշի մարզում տաք եղանակ է, ընթացքի մեջ են գարնան գյուղատնտեսական աշխատանքները: Իջեւանի տարածաշրջանի Դիտավան գյուղի բնակիչ, ֆերմեր, Հայաստանի հանրային խորհրդի գյուղատնտեսության հանձնաժողովի անդամ Արշակ Սարիբեկյանը հայտնեց, որ կատարվում են եգիտացորենի, ծխախոտի սածիլների տնկման, խաղողի այգիների էտի աշխատանքներ:
Սածիլացման համար ոռոգման ջուր է հարկավոր, խաղողի վազերը էտելուց հետո այգին պետք է ոռոգվի: Ա. Սարիբեկյանն ասաց, որ Իջեւանի ջուր օգտագործողների ընկերությունը մի ամիս առաջ պետք է սկսեր Աչաջուր, Խաշթառակ, Դիտավան գյուղերի հողերի ոռոգումը, սակայն նշված գյուղերի համար մեկական ջրվար, ընդհանուր թվով՝ 3 աշխատող չընդունելու, նրանց աշխատավարձը տնտեսելու արդյունքում չի սկսում ոռոգման սեզոնը:
Դրա հետեւանքով Աղստեւ գետի ջրերն անարգել հոսում են Ադրբեջան՝ փոխանակ ոռոգելու Իջեւանի գյուղերի հողերը: Ա. Սարիբեկյանը անթույլատրելի է համարում, որ մեկ խորանարդ մետր ջրի համար գյուղացուց 11 դրամ են գանձում»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: