«Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրում է. «Այս տարվա առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում գնաճը կազմել է 5.1 տոկոս: Ընդ որում, հիմնականում թանկացել են պարենային ապրանքները՝ 6.7 տոկոսով, սպառման ապրանքները՝ 5.8 տոկոսով, ոչ պարենային ապրանքները՝ 4.4 տոկոսով:
Ի դեպ, ըստ ԱՎԾ-ի, մարտ ամսին, փետրվարի համեմատ, տեղի է ունեցել 0.1 տոկոս գնանկում: Նկատենք, սակայն, որ խանութների գները միանգամայն այլ բանի մասին են վկայում, եթե հաշվի չառնենք երբեմն-երբեմն հայտարարվող «զեղչերը», որոնք որպես կանոն, գործում են պարենային այն ապրանքների դեպքում, որոնց պիտանելիության ժամկետը շատ մոտ է ավարտին»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։