
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Աբովյանում տեղակայված ԲՀԿ գրասենյակում օրերս նախկին և ներկա մի շարք ԲՀԿ-ականներ «նիստ» են արել, քննարկել քաղաքապետի թեկնածուի հարցը: Մեր տեղեկություններով, այն վարել է Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետը՝ Էդոն: Որոշվել է առաջադրել Ծառուկյանի օգնականին՝ Վահագն Գևորգյանին:
Անգամ քննարկվել է, թե ով պետք է լինի նրա շտաբի պետը, ավագանու անդամ Գեղամ Հայրապետյանը: Վերջինս մեզ հետ զրույցում նախ նշեց, որ նոր է լսում այդ մասին, կճշտի, կասի, ապա հավելեց. «Ես չեմ եղել, բայց տենց նիստ չի եղել: Դա ԲՀԿ-ի գրասենյակը չի, նախկինում է եղել, ընկերական տեղ է, ուղղակի հավաքատեղի, առանց կուսակցական որևէ բանի՝ միշտ էլ այնտեղ հավաքվում ենք, նման քաղաքական կամ թեկնածության թեմա չկա»»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում։